«Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 168-Ն
14.10.2016
«Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 300-Ն, 2015 թվականի հունվարի 13-ի թիվ 2-Ն, 2000 թվականի փետրվարի 1-ի թիվ 18 և 2000 թվականի ապրիլի 25-ի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.11.2016
Նպատակ ունենալով սահմանել վճարահաշվարկային փաստաթղթերին ներկայացվող նոր պահանջներ՝ կապված վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների տեսակների ընդլայնման հետ և սահմանել պահանջներ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ, ինչպես նաև հստակեցնել վճարահաշվարկային փաստաթղթերի կիրառման ոլորտները, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 2-րդ մասի «ե» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետը, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 72-րդ հոդվածներով, 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները»՝ համաձայն Հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 131-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 300-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման հետ կապված քարտապանների շահերի պաշտպանությանն ուղղված անվտանգության կանոններ սահմանելու մասին կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 36-րդ և 40-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
2) Կարգի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33.Վճարային քարտի կիրառման ընթացքում ձևավորված վճարահաշվարկային փաստաթղթի (քարտային անդորրագրի) նվազագույն վավերապայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից:»,
3) Կարգի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Սույն կարգի 31-րդ կետով սահմանված պահանջը կարող է չպահպանվել, եթե վճարահաշվարկային քարտային համակարգի կանոններով նախատեսված է հնարավորություն՝ տվյալ տեսակի վճարային քարտով կատարել առանց շփման (contactless) և քարտապանի նույնականացում չպահանջող գործարքներ:»,
4) Կարգի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39.Քարտապանին տրամադրվող քաղվածքի նվազագույն վավերապայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից:»,
5) Կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «8-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ կետի 3-րդ ենթակետով» բառերով,
6) Կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետը «սահմանված պահանջները,» բառերից հետո լրացնել «ընդ որում՝ վճարային քարտով գործառնությունների իրականացման հիմնական կանոններով չի կարող սահմանվել դրույթ, որի համաձայն՝ թողարկողը պատասխանատվություն չի կրում քարտապանի կողմից չվավերացված այն գործարքների համար, որոնց կատարման ժամանակ կիրառվել է ՊԻՆ կոդ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքն իրականացվել միկրոպրոցեսորային (չիպային) քարտի միջոցով,» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հունվարի 13-ի ««Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 73-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16.02-ը լրացնել 32.1 և 32.2 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
1) «32.1. Էլեկտրոնային փողի կիրառման ընթացքում թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով ձևավորվում է էլեկտրոնային փողով գործառնությունների կատարումը հավաստող վճարահաշվարկային փաստաթուղթ՝ էլեկտրոնային փողով գործառնությունների կատարման անդորրագիր, որը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն վավերապայմանները:»,
2) «32.2. Էլեկտրոնային փող թողարկողն առնվազն յուրաքանչյուր ամիս տեղեկացնում է Հաճախորդին էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների վերաբերյալ՝ տրամադրելով Հաշվառման Հաշվի քաղվածք, որը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն վավերապայմանները: Քաղվածքի տրամադրման ժամկետը, պայմանները և կարգը սահմանվում են Հաճախորդի և Էլեկտրոնային փող թողարկողի միջև կնքված պայմանագրով:»:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի փետրվարի 1-ի ««Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար վճարումների հանձնարարականով փոխանցումների իրականացման կարգը» հաստատելու մասին» թիվ 18 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար վճարումների հանձնարարականով փոխանցումների իրականացման կարգում» (այսուհետ՝ Պարբերաբար վճարումների կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Պարբերաբար վճարումների կարգի 4.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1. Վճարողի կողմից ներկայացված ՊՎՀ-ն պարտադիր պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները (օրինակելի ձևը կցվում է)`
1) ՊՎՀ-ի համարը,
2) հանձնարարականի ներկայացման ամսաթիվը,
3) այն ամսաթիվը, մինչև որն ընկած ժամանակահատվածում հանձնարարականն ուժի մեջ է գտնվելու,
4) վճարումների կատարման սկիզբը և պարբերականությունը, որտեղ հստակորեն պետք է նշված լինի, թե որ օրվանից է սկսվելու վճարի կատարումը վճարողի բանկի կողմից, և ինչպիսի պարբերականությամբ է այն կրկնվելու,
5) վճարողի անունը, ազգանունը կամ անվանումը,
6) վճարողի բանկի (մասնաճյուղի) անվանումը,
7) վճարողի հաշվի համարը վճարողի բանկում,
8) շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը,
9) շահառուի բանկի (մասնաճյուղի) անվանումը,
10) շահառուի հաշվի համարը շահառուի բանկում,
11) վճարման գումարը՝ թվերով և բառերով,
12) արժույթը՝ բառերով,
13) վճարման նպատակը,
14) վճարողի ստորագրությունը (եթե վճարողը ֆիզիկական անձ է) կամ վճարողի իրավասու անձի ստորագրությունը (եթե վճարողն իրավաբանական անձ է),
15) վճարողի հարկ վճարողի հաշվառման համարը, եթե վճարումներն ուղղված են Հայաստանի Հանրապետության բյուջե, կամ հանրային ծառայությունների համարանիշը՝ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:»,
2) Պարբերաբար վճարումների կարգի 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Վճարողի կողմից ներկայացվող ՊՎՀ-ի փոփոխման (չեղյալ համարելու) հանձնարարականը պարտադիր պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները (օրինակելի ձևը կցվում է).
1) ՊՎՀ-ի փոփոխման (չեղյալ համարելու) հանձնարարականի համարը,
2) ՊՎՀ-ի փոփոխման (չեղյալ համարելու) հանձնարարականի ներկայացման ամսաթիվը,
3) վճարողի բանկի անվանումը,
4) վճարողի անվանումը,
5) այն ՊՎՀ-ի համարը և վճարողի բանկ ներկայացման ամսաթիվը, որը պետք է փոփոխվի կամ չեղյալ համարվի,
6) «չեղյալ համարել» տարբերակը կամ «փոփոխել» տարբերակը՝ ըստ փոփոխվող չափանիշների ցանկի,
7) վճարողի ստորագրությունը (եթե վճարողը ֆիզիկական անձ է) կամ վճարողի իրավասու անձի ստորագրությունը (եթե վճարողն իրավաբանական անձ է):»:
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի ապրիլի 25-ի ««Հայաստանի Հանրապետությունում միջոցների փոխանցումն ուղղակի դեբետագրման եղանակով իրականացնելու կարգը» հաստատելու մասին» թիվ 97 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում միջոցների փոխանցումն ուղղակի դեբետագրման եղանակով իրականացնելու կարգի» ամբողջ տեքստից հանել «և իրավաբանական անձի կնիքը» բառերը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. հոկտեմբերի 20
Երևան