Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի և կից ներկայացվող մյուս փաստաթղթերը ԿԲ խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը և ձևը, ինչպես նաև գործունեության տեսակի փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 166-Ն

14.10.2016

Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի և կից ներկայացվող մյուս փաստաթղթերը կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը և ձևը, ինչպես նաև գործունեության տեսակի փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 299-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

    Հրապարակման ամսաթիվ՝ 15.11.2016

Նպատակ ունենալով կարգավորել բանկի գործունեության տեսակի փոփոխման միջոցով որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու հետ կապված հարաբերությունները, հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի և կից ներկայացվող մյուս փաստաթղթերը Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը և ձևը, ինչպես նաև գործունեության տեսակի փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը»` համաձայն Հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 17-ի «Բանկի գործունեության տեսակի փոփոխման ընթացակարգը կանոնակարգելու մասին» թիվ 299-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                Արթուր Ջավադյան

2016 թ. հոկտեմբերի 20
Երևան