«JCB Payment System» քարտային համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ներառելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 164 Ա

30.09.2016

«JCB Payment System» քարտային համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ներառելու մասին

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 45 արձանագրություն) և քննարկելով «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ 2016 թվականի մայիսի 26-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.
1. «JCB Payment System» քարտային համակարգը ներառել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատված վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, որոնց մասնակցելու թույլտվությունը տրամադրվելու է «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                        Արթուր Ջավադյան

2016 թ. հոկտեմբերի 05
Երևան