Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 162-Ն
27.09.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 01.11.2016
Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական խմբի վերաբերյալ հրապարակվող տեղեկատվության շրջանակը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.19-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի հունիսի 2-ի ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագրում «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ» բառերով:
2. Որոշման առաջին կետում «վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ֆինանսական խմբերի» բառերը:
3. Որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգի վերնագրում «վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև ֆինանսական խմբերի» բառերը,
2) Կանոնակարգի 1-ին կետում «տեղեկությունների» բառից հետո լրացնել «,ինչպես նաև ֆինանսական խմբերի վերաբերյալ տեղեկությունների» բառերը,
3) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել 29-ից 31-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«29) Ֆինանսական խումբ` «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով Կենտրոնական բանկի կողմից ճանաչված ֆինանսական խումբ:
30) Ֆինանսական խմբի պատասխանատու անձ` ըստ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի:
31) Ֆինանսական խմբի կազմ՝ ֆինանսական խմբի բոլոր անդամների համախումբ:»,
4) Կանոնակարգի 17-րդ կետում`
ա. 3-րդ ենթակետում «ընդգրկված է որևէ խմբի» բառերից հետո լրացնել « (այդ թվում` ֆինանսական խմբի)» բառերը,
բ. լրացնել 3.1) ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1) Ֆինանսական խմբի պատասխանատու անձն իր ինտերնետային կայքում հրապարակում է ֆինանսական խմբի կազմը և կառուցվածքը` համաձայն սույն կանոնակարգի հավելված 19-ով սահմանված գծապատկերի, ինչպես նաև ներկայացնում հղում ֆինանսական խմբի անդամների պաշտոնական ինտերնետային կայքի գլխավոր էջերին:»,
գ. 8-րդ ենթակետը լրացնել «ե» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«ե. ֆինանսական խմբի պատասխանատու անձի ինտերնետային կայքում՝ ֆինանսական խմբի անդամների ուղղակի ու անուղղակի նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկատվութուն (կարող են ներկայացվել հղումներ ֆինանսական խմբի անդամների ինտերնետային կայքերի տվյալ տեղեկություններին), այդ թվում՝ ֆինանսական խմբի իրական (վերջնական) շահառուների մասին տեղեկատվություն:»,
5) Կանոնակարգը լրացնել Հավելված 19-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. հոկտեմբերի 05
Երևան