«ֆինանսական խմբերի ռեեստրի վարման կարգը» հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 161-Ն
27.09.2016
«ֆինանսական խմբերի ռեեստրի վարման կարգը» հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 01.11.2016
Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական խմբերի ռեեստրի վարման կարգը և ռեեստրում գրառվող տեղեկատվության ցանկը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.17-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իա» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Ֆինանսական խմբերի ռեեստրի վարման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. հոկտեմբերի 05
Երևան