«ֆինանսական խմբերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 20/04-ը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 160-Ն
27.09.2016
«ֆինանսական խմբերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 20/04-ը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 01.11.2016
Նպատակ ունենալով ֆինանսական խմբերի մակարդակով հստակեցնել ներքին հսկողության իրականացումը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իբ» կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Ֆինանսական խմբերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 20/04-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. հոկտեմբերի 05
Երևան