«Ֆինանսական խմբերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և դրանց ներկայացման հաճախականությունը» կանոնակարգ 20/03-ը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 159-Ն
27.09.2016
«Ֆինանսական խմբերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և դրանց ներկայացման հաճախականությունը» կանոնակարգ 20/03-ը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 01.11.2016
Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական խմբերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների շրջանակը, կազմման և ներկայացման կարգը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.19-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իա» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Ֆինանսական խմբերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և դրանց ներկայացման հաճախականությունը» կանոնակարգ 20/03-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգը հաստատելու մասին» թիվ 87 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. հոկտեմբերի 05
Երևան
Հավելված 1, Հավելված 2, Հավելված 3, Հավելված 4,
Հավելված 5, Հավելված 6, Հավելված 7, Հավելված 8,
Հավելված 9, Հավելված 10, Հավելված 11