«Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և հաշվարկման պարբերականությունը» կանոնակարգ 20/02-ը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 158-Ն

27.09.2016

«Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և հաշվարկման պարբերականությունը» կանոնակարգ 20/02-ը հաստատելու մասին

   Հրապարակման ամսաթիվ՝ 01.11.2016

Նպատակ ունենալով ֆինանսական խմբերի համար սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների կարգավորման շրջանակ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.20-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և հաշվարկման պարբերականությունը» կանոնակարգ 20/02-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                       Արթուր Ջավադյան

2016 թ. հոկտեմբերի 05
Երևան