«Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 157-Ն

27.09.2016

«Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ը հաստատելու մասին

   Հրապարակման ամսաթիվ՝ 01.11.2016

Նպատակ ունենալով հստակեցնել ֆինանսական խմբերի կարգավորման նպատակով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությունները և ֆինանսական խմբերի կարգավորման մի շարք գործընթացներ, hիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.15-րդ, 39.16-րդ, 39.18-րդ և 39.19-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ը (այսուհետ՝ Կանոնակարգ 20/01)՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչված ֆինանսական խմբերը սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից դադարում են ֆինանսական խումբ լինելուց և նրանց նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն որոշմամբ սահմանված ֆինանսական խումբ ճանաչելու կարգն ու պայմանները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:

  
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Արթուր Ջավադյան

2016 թ. հոկտեմբերի 05
Երևան