2017 թվականի թողարկման «Նոյյան Տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 151-Ն
27.09.2016
2017 թվականի թողարկման «Նոյյան Տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 17.10.2016
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի թիվ 71 Ա որոշմամբ հաստատված «ՀՀ արծաթե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. 2016 թվականի նոյեմբերի 14-ից շրջանառության մեջ դնել 2017 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են հավելվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. սեպտեմբերի 29
Երևան