Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 147-Ն

20.09.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

   Հրապարակման ամսաթիվ՝ 17.10.2016

Նպատակ ունենալով հստակեցնել փոխանակման կետի գործունեության իրականացման նկատմամբ սահմանված պահանջները, հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 49-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կանոնակարգ 10-ի 56-րդ կետի 1-ին ենթակետում.
ա. «հինգ հարյուր քառակուսի մետր» բառերը փոխարինել «վեց հարյուր քառակուսի մետր» բառերով,
բ. առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Խանութի առևտրի (սպասարկման) սրահ է համարվում խանութի այն տարածքը, որտեղ ցուցադրված են ապրանքները և ծառայությունները, և հաճախորդը հնարավորություն ունի ընտրություն կատարել և վճարել ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար:»,
գ. «երկու հարյուր քառակուսի մետր» բառերը փոխարինել «չորս հարյուր քառակուսի մետր» բառերով:
2) Կանոնակարգ 10-ի 60-րդ կետում.
ա. «հինգ հարյուր քառակուսի մետր» բառերը փոխարինել «վեց հարյուր քառակուսի մետր» բառերով,
բ. «երկու հարյուր քառակուսի մետր» բառերը փոխարինել «չորս հարյուր քառակուսի մետր» բառերով:
3) Կանոնակարգ 10-ի 58-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ              Արթուր Ջավադյան

2016 թ. սեպտեմբերի 27
Երևան