Ա/Ձ Անահիտ Դամբուրաջյան փոխանակման կետի լիցենզիայի վերաձևակերպման դիմումը մերժելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 140 Ա
30.08.2016
Ա/Ձ Անահիտ Դամբուրաջյան փոխանակման կետի լիցենզիայի վերաձևակերպման դիմումը մերժելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 10-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի օգոստոսի 24-ի թիվ 39 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Անահիտ Դամբուրաջյան փոխանակման կետի 2016 թվականի ապրիլի 20-ի, 2016 թվականի մայիսի 5-ի, 2016 թվականի հուլիսի 20-ի, 2016 թվականի հուլիսի 26-ի, 2016 թվականի օգոստոսի 3-ի, 2016 թվականի օգոստոսի 12-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Մերժել Ա/Ձ Անահիտ Դամբուրաջյան փոխանակման կետի թիվ 189 լիցենզիայի վերաձևակերպման դիմումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի 30
Երևան