«Վարդան Մամիկոնյան» ոսկե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 138-Ն
30.08.2016
«Վարդան Մամիկոնյան» ոսկե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և նկարագրությունը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.09.2016
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. 2016թ. սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ դնել «Վարդան Մամիկոնյան» ոսկե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է Հավելվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի 31
Երևան