«ԴԻ ՋԻ ԷՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետի թիվ 788 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 135 Ա
26.08.2016
«ԴԻ ՋԻ ԷՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետի թիվ 788 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մարտի 12-ի թիվ 47-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի օգոստոսի 24-ի թիվ 39 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ԴԻ ՋԻ ԷՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետը սկսած 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 23-ը գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի փետրվարի 1-ի թիվ 15 Ա որոշմամբ «ԴԻ ՋԻ ԷՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 788 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի 26
Երևան