«ԲՏԱ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 134 Ա

24.08.2016

«ԲՏԱ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետը, 69-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 190-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի միացման կարգի» 9-րդ կետը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» Բաց Բաժնետիրական Ընկերության 2016 թվականի օգոստոսի 24-ին գրանցված կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 24-ի թիվ 1/593Ա որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի օգոստոսի 24-ի թիվ 39 արձանագրություն), «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» Բաց Բաժնետիրական Ընկերության և «ԲՏԱ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության 2016 թվականի օգոստոսի 18-ի և 2016 թվականի օգոստոսի 19-ի համատեղ միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել «ԲՏԱ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Արթուր Ջավադյան

2016 թ. օգոստոսի 24
Երևան