Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 133 Ա

19.08.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և ղեկավարվելով 2-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ հրապարակել ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը և տեղադրել այն ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                    Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի
Երևան