«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության մի շարք մասնաճյուղեր հաշվառումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 131 Ա
16.08.2016
«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Թել-Սել Աբովյան», «Թել-Սել Օհանով», «Թել-Սել Տիգրան Մեծ», «Թել-Սել Կոմիտաս 2», «Թել-Սել Կոմիտաս 3», «Թել-Սել Դավիթաշեն 2», «Թել-Սել Ավան», «Թել-Սել Գորիս», «Թել-Սել Արմավիր», «Թել-Սել Սևան», «Թել-Սել Վանաձոր», «Թել-Սել Արտաշատ» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի օգոստոսի 10-ի թիվ 37 արձանագրություն) և քննարկելով «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության 2016 թվականի օգոստոսի 2-ի և 2016 թվականի օգոստոսի 9-ի դիմումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաշվառումից հանել «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Թել-Սել Աբովյան», «Թել-Սել Օհանով», «Թել-Սել Տիգրան Մեծ», «Թել-Սել Կոմիտաս 2», «Թել-Սել Կոմիտաս 3», «Թել-Սել Դավիթաշեն 2», «Թել-Սել Ավան», «Թել-Սել Գորիս», «Թել-Սել Արմավիր», «Թել-Սել Սևան», «Թել-Սել Վանաձոր», «Թել-Սել Արտաշատ» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի 18
Երևան