«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 128 Ա
16.08.2016
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի ավտոապահովագրողների միության» ԻԱՄ 2016 թվականի հուլիսի 28-ին ներկայացրած թիվ Բ/16-01554 միջնորդագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի օգոստոսի 10-ի թիվ 37 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2016 թվականի հուլիսի 25-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի կողմից հաստատված որոշ կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու և մեկ կանոնի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ» թիվ 27-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ հիմնարար պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի 18
Երևան