«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 127 Ա
16.08.2016
«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 8-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի օգոստոսի 10-ի թիվ 37 արձանագրություն) և քննարկելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության 2016թ. մայիսի 18-ի և 2016 թվականի հուլիսի 26-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Տրամադրել «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի 18
Երևան