«ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 124 Ա
02.08.2016
«ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 3-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հուլիսի 27-ի թիվ 34 արձանագրություն) և հաշվի առնելով «ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրների 2016 թվականի հուլիսի 7-ի և 2016 թվականի հուլիսի 25-ի միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել և լիցենզավորել «ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի 04
Երևան