«ԷՌԱ ԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 220 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 123 Ա
02.08.2016
«ԷՌԱ ԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 220 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հուլիսի 27-ի թիվ 34 արձանագրություն) և «ԷՌԱ ԼԱՅՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի հունիսի 9-ի և 2016 թվականի հուլիսի 4-ի միջնորդագրերը՝ կապված Ընկերության իրավաբանական հասցեի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Զավարյան փող., տուն 15)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ԷՌԱ ԼԱՅՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ֊Ե 220 լիցենզիան (տրված՝ 28.10.2010թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի 04
Երևան