«ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 122 Ա
02.08.2016
«ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հուլիսի 27-ի թիվ 34 արձանագրություն) և «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի հուլիսի 6-ին և 2016 թվականի հուլիսի 21-ին ներկայացված գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ միջնորդագրերը՝ կապված «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՍՊԸ-ին պատկանող՝ մեծածավալ գրավադրված գույքի պահպանության համար նախատեսված տարածքի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արցախի փողոց, 57 գործարան) վարձակալության պայմանագիրը լուծելու և մեծածավալ գույքի պահպանության համար նոր տարածք (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Էրեբունի, Այվազովսկու փողոց 12) վարձակալելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիան (տրված՝ 29.07.2015թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի 04
Երևան