«ՆՈՄԻԴԻՍԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 059 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 121 Ա

02.08.2016

«ՆՈՄԻԴԻՍԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 059 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հուլիսի 27-ի թիվ 34 արձանագրություն) և «ՆՈՄԻԴԻՍԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի հուլիսի 8-ի միջնորդագիրը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար տարածքի (հասցե՝ ՀՀ, ք. Աբովյան, 7-րդ միկրոշրջան, առաջին թաղամաս թիվ 83, 84) վարձակալության պայմանագիրը լուծելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ՆՈՄԻԴԻՍԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 059 լիցենզիան (տրված՝ 08.10.2003թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                    Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի 04
Երևան