«ՀԱԳՈՅԱՆ» արտադրական կոոպերատիվին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 762 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 120 Ա

02.08.2016

«ՀԱԳՈՅԱՆ» արտադրական կոոպերատիվին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 762 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հուլիսի 27-ի թիվ 34 արձանագրություն) և «ՀԱԳՈՅԱՆ» ԱԿ-ի` 2016 թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ՀԱԳՈՅԱՆ» ԱԿ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 762 լիցենզիան՝ կապված գտնվելու վայրի հասցեի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Արթուր Ջավադյան
2016 թ. օգոստոսի 04
Երևան