Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016-2018 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթի կազմակերպման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 115 Ա

22.07.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016-2018 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթի կազմակերպման մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի թիվ 154 որոշումը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016-2018 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական ընկերության ընտրության համար հայտարարել հրապարակային մրցույթ:
2. Հավանություն տալ մրցույթի հայտարարության տեքստին:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը`
ա) կազմակերպել մրցույթի հայտարարության տեքստի հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներում և azdarar.am կայքում,
բ) մրցույթի հայտարարությունը տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում»:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                Արթուր Ջավադյան
2016 թ. հուլիսի 29
Երևան