Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 20 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 114 Ա
22.07.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 20 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի «Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի կանոնների հաստատման մասին» թիվ 20 Ա որոշմամբ հաստատված ««Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» կանոնների» (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 5-ը և Հավելված 5.1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
2. Սահմանել, որ Կանոնների Հավելված 5-ի 1-ին կետը չի տարածվում սույն որոշման ընդունման պահին ընդունելի պարտատոմսերի ցանկում գտնվող պարտատոմսերի վրա:
3. Սահմանել, որ Կանոնների Հավելված 5-ի 1-ին կետը չի տարածվում «ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» և «Արցախի ներդրումային հիմնադրամի» կողմից սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո թողարկվող պարտատոմսերի վրա, որոնք ներառվում են ընդունելի արժեթղթերի ցանկում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի առանձին որոշումներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 28-ին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. հուլիսի 28
Երևան