«ՈՍԿԵ ՇՂԹԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 122 լիցենզիան վերաձևակերպելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 111 Ա

22.07.2016

«ՈՍԿԵ ՇՂԹԱ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 122 լիցենզիան վերաձևակերպելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.07.2016թ. թիվ 33 արձանագրություն) և «ՈՍԿԵ ՇՂԹԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 13.07.2016թ. ներկայացված գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ միջնորդագիրը՝ կապված «ՈՍԿԵ ՇՂԹԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ մեծածավալ գրավադրված գույքի պահպանության տարածքի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արցախի փող., 73) վարձակալության պայմանագրի լուծման հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «ՈՍԿԵ ՇՂԹԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 122 լիցենզիան (տրված՝ 02.05.2007թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Արթուր Ջավադյան

2016 թ. հուլիսի 26
Երևան