«Պրոմեթեյ Բանկ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության բանկային գործունեության թիվ 27 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 110 Ա

22.07.2016

«Պրոմեթեյ Բանկ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության բանկային գործունեության թիվ 27 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 222-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.07.2016թ. թիվ 33 արձանագրություն) և «Պրոմեթեյ Բանկ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 13.07.2016թ., 14.07.2016թ. և 19.07.2016թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «Պրոմեթեյ Բանկ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը տրամադրված բանկային գործունեության թիվ 27 լիցենզիան՝ պայմանավորված «Պրոմեթեյ Բանկ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության ֆիրմային անվանման՝ որպես «ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                    Արթուր Ջավադյան
2016 թ. հուլիսի 26
Երևան