«ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 109 Ա
19.07.2016
«ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, §Գրավատների և գրավատնային գործունեության մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738Ն որոշմամբ հաստատված §Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի¦ 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հուլիսի 13-ի թիվ 32 արձանագրություն) և հաշվի առնելով «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 07.06.2016 թ., 15.06.2016 թ., 20.06.2016 թ., 24.06.2016 թ. և 04.07.2016 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերըª Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Տրամադրել «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս` «ՀՀ, ք. Երևան, Ավան, Աճառյան փողոց 30/2» հասցեում գտնվող տարածքում գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. հուլիսի 20
Երևան