«ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 106 Ա

21.06.2016

«ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հունիսի 15-ի թիվ 26 արձանագրություն) և հաշվի առնելով «ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի մայիսի 19-ին և 2016 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Տրամադրել «ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, ք. Երևան, Խորենացու 72, 44 տարածք (փոքրածավալ իրերի պահպանման տարածք) և ՀՀ, ք. Երևան, Դ. Մալյան 41 (մեծածավալ իրերի պահպանման տարածք) հասցեներում գտնվող տարածքներում գրավատան կազմակերպման լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և անդորրագրի բնօրինակը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                    Արթուր Ջավադյան

2016 թ. հունիսի 23
ք. Երևան