«Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը» սահմանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 104-Ն

21.06.2016

«Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը» սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 520-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 22.07.2016

Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 47-րդ հոդվածի 2-րդ մասերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 72-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Սահմանել «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը»՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվում է բացառապես սույն որոշմամբ սահմանվող ձևերով էլեկտրոնային հաղորդագրություններ:
3. Սահմանել, որ բանկերը պարտավոր են չարգելադրել պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցները սույն որոշմամբ սահմանվող ձևերից տարբերվող այլ ձևերով կամ թղթային ձևերով ուղարկված արգելադրման հաղորդագրությունները:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը» սահմանելու մասին թիվ 520-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Արթուր Ջավադյան

2016 թ. հունիսի 23
ք. Երևան