«ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 102 Ա

21.06.2016

«ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հունիսի 15-ի թիվ 26 արձանագրություն) և «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի ապրիլի 4-ի, 2016 թվականի մայիսի 6-ի, 2016 թվականի մայիսի 18-ի, 2016 թվականի մայիսի 26-ի, 2016 թվականի հունիսի 7-ի և 2016 թվականի հունիսի 15-ի դիմումները՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի շահագործման թույլտվություն ստանալու հետ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ խճուղի Մասիսի նրբանցք 5)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 308 լիցենզիան (տրված՝ 11.01.2016թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան

2016 թ. հունիսի 23
ք. Երևան