ՀՀ ԿԲ խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 106-Ն որոշմամբ և ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի մայիսի 14-ի թիվ 302-Ն հրամանով հաստատված համատեղ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

«21» «հունիսի» 2016 թվական թիվ 100-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

«30» «հունիսի» 2016 թվական թիվ 102-Ն

ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

          

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 106-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի մայիսի 14-ի թիվ 302-Ն հրամանով հաստատված համատեղ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 22.07.2016

 

Նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից հաճախորդների բանկային հաշիվներին առկա միջոցների արգելադրման և արգելանքից հանելու գործընթացում ուղարկվող հաղորդագրությունների պահպանման հետ կապված հարաբերությունները,հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N224-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն

Ո ր ո շ ու մ ե ն.

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 106-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի մայիսի 14-ի «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 302-Ն հրամանով հաստատված «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» համատեղ որոշման (այսուհետ` համատեղ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
1) Համատեղ որոշմամբ հաստատված «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները» կարգում (այսուհետ՝ Կարգ) լրացնել նոր Գլուխ 11՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 11. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
52. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային միջավայրով կամ սույն կարգի 49-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Կենտրոնական բանկի համար Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում գրանցված հատուկ փոստային արկղին` Հարկային մարմնի և(կամ) Առևտրային բանկերի կողմից արգելադրման գործընթացի հետ կապված փոխանցված բոլոր Հաղորդագրությունները և դրանցում նշված ամբողջ տեղեկատվությունը կարող է գրանցվել և պահպանվել Կենտրոնական բանկի կողմից, այդ նպատակով վարվող արկղերում (այսուհետ` սև արկղ): Ընդ որում`
1) Էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվող հաղորդագրությունները, ինչպես նաև Սի-Բի-Էյ-Նեթ համակարգչային ցանցի միջոցով փոխանցվող հաղորդագրությունները պահպանվում են համապատասխանաբար դրանցից յուրաքանչյուրի համար կիրառվող սև արկղերում:
2) Սև արկղերում պահպանվում են միայն Կենտրոնական բանկին տրամադրած, կամ վերջինիս ուղարկած Հաղորդագրություններում առկա տեղեկատվությունները:
3) «սև արկղերում» գրանցված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից արխիվացվում և պահպանվում է նվազագույնը 5 տարի ժամկետով:
53. Կենտրոնական բանկի կողմից սև արկղերում պահպանված տեղեկատվությունը կարող է տրամադրվել Հարկային մարմնին և(կամ) Բանկերին, եթե այդ տեղեկությունն անհրաժեշտ է Հարկային մարմնի և(կամ) Բանկերի միջև առաջացած վեճերի հետ կապված որպես ապացույց ներկայացնելու համար: Սև արկղերում պարունակվող տեղեկությունները Կենտրոնական բանկը կարող է օգտագործել նաև Հարկային արգելադրումների հետ կապված Բանկի գործողությունների ստուգման, ինչպես նաև հաճախորդների բողոքների ստուգման նպատակով:
54. «Սև արկղերից» տվյալների ստացման և կիրառման նպատակով, համապատասխան Բանկը կամ Հարկային մարմինը Կենտրոնական բանկ են ներկայացնում դիմում, որտեղ պետք է նշվի.
1) Դիմող կողմի (Բանկ կամ Հարկային մարմին) անվանումը, տվյալները
2) «Սև արկղերից» տվյալների ստացման պատճառը
3) Հարկային արգելադրման մասին որոշման համարը
4) Հարկ վճարողի անվանումը և ՀՎՀՀ-ը
5) Այն ժամանակահատվածը (ամսաթիվը, ժամը) որի ընթացքում փոխանցվել են տվյալ որոշման հետ կապված հաղորդագրությունները, և անհրաժեշտ է իրականացնել վերջիններիս որոնումը:
55. Յուրաքանչյուր Բանկ և Հարկային մարմինը կարող է ստանալ միայն իր կողմից ստացված և իր կողմից ուղարկված Հաղորդագրություններում պարունակվող տվյալների վերաբերյալ տեղեկատվություն:»:
2) Կարգը 35-րդ կետից հետո լրացնել նոր 35.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«35.1 Յուրաքանչյուր Բանկ և Հարկային մարմինը իրականացնում են իրենց կողմից փոխանցված և ստացված Հաղորդագրությունների և դրանցում առկա տեղեկատվության պահպանումը նվազագույնը 5 տարի ժամկետով»:
2. Համատեղ որոշման 2-րդ կետում «2016 թվականի հունիսի 30-ից» բառերը փոխարինել «2017 թվականի սեպտեմբերի 4-ից» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                           Արթուր Ջավադյան
2016 թ. հունիսի 23
Երևան


Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահ՝                         Հովհաննես Հովսեփյան
2016 թ. «հունիսի» «30»
Երևան