«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 98 Ա
07.06.2016
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի ավտոապահովագրողների միության» ԻԱՄ 2016 թվականի մայիսի 30-ին ներկայացրած թիվ Բ/16-00445, Բ/16-00446 և Բ/16-00447 միջնորդագրերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հունիսի 1-ի թիվ 23 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2016 թվականի մայիսի 24-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2016 թվականի փետրվարի 18-ի թիվ 1-Լ և 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 47-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ» թիվ 15-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ հիմնարար պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունը:
2. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2016 թվականի մայիսի 24-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 27-Լ, 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 36-Լ, 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 44-Լ և 2011 թվականի մարտի 25-ի թիվ 38-Լ որոշումների մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու և 2015 թվականի փետրվարի 25-ի թիվ 51-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 16-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները:
3. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2016 թվականի մայիսի 24-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 27-Լ, 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 36-Լ, 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 44-Լ և 2011 թվականի մարտի 25-ի թիվ 38-Լ որոշումների մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու և 2015 թվականի փետրվարի 25-ի թիվ 51-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 16-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. հունիսի 09
Երևան