Անհատ ձեռնարկատեր Արթուր Դանիելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 708 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 96 Ա

07.06.2016

Անհատ ձեռնարկատեր Արթուր Դանիելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 708 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արթուր Դանիելյանի` 2016 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մայիսի 25-ի թիվ 22 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել անհատ ձեռնարկատեր Արթուր Դաիելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 708 լիցենզիան՝ կապված Արթուր Դանիելյանի անձնագրային տվյալների փոփոխության հետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                    Արթուր Ջավադյան

2016 թ. հունիսի 09
Երևան