«ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությանը ինքնալուծարման թույլտվություն տրամադրելու և վերջինիս՝ ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության թիվ 0004 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 90 Ա
24.05.2016
«ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությանը ինքնալուծարման թույլտվություն տրամադրելու և վերջինիս՝ ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության թիվ 0004 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ կետերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի ապրիլի 18-ի թիվ 21 արձանագրություն) և քննարկելով «ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության՝ 2016 թվականի ապրիլի 14-ի, 2016 թվականի ապրիլի 25-ի, 2016 թվականի ապրիլի 27-ի, 2016 թվականի մայիսի 2-ի, 2016 թվականի մայիսի 6-ի, 2016 թվականի մայիսի 10-ի, 2016 թվականի մայիսի 11-ի և 2016 թվականի մայիսի 17-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությանը տալ ինքնալուծարման թույլտվություն:
2. Ուժը կորցրած ճանաչել «ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության՝ ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության թիվ 0004 լիցենզիան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մայիսի 24
Երևան