«Համար մեկ գրավատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 88 Ա
24.05.2016
«Համար մեկ գրավատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին
«Համար մեկ գրավատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև՝ Ընկերություն) 2016 թվականի մայիսի 4-ի միջնորդագրով դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ)` ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճն, Շաս-Սուղ-Ղոն փողոց 4 գործարան հասցեում գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար:
«Համար մեկ գրավատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են և չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին, մասնավորապես, բացակայում են`
- թանկարժեք մետաղներից և քարերից պատրաuտված ոuկերչական, այլ կենցաղային իրեր, ինչպեu նաև բարձր արժողությամբ փոքրածավալ այլ իրեր հանդիuացող, գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանելու համար գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված uենյակ ու չհրկիզվող պահարան (պահարաններ) ունենալու մաuին հայտատուի հայտարարագիրը կամ uույն կետում նշված արժեքները ՀՀ տարածքում գործող որևէ բանկում պահպանելու մաuին նշված բանկի և հայտատուի միջև կնքված պայմանագրի պատճենը,
- ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված՝ գրավ և ի պահ ընդունված գույքի կորստի և վնասվածքի ռիսկերը ապահովագրելու վերաբերյալ պայմանագրի պատճենը:
Նշենք նաև, որ Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են մի շարք թերություններ և անճշտություններ, կապված՝ Ընկերության վարկավորման պայմանների, օբյեկտի պահպանության իրականացման և նրա տարածքում հասարակական կարգի ապահովման պայմանագրի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայության հետ կնքված պայմանագրի հետ:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «դ» կետերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ և 5-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մայիսի 18-ի թիվ 21 արձանագրություն) և քննարկելով «Համար մեկ գրավատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Մերժել «Համար մեկ գրավատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճն, Շաս-Սուղ-Ղոն փողոց 4 գործարան հասցեում գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտը:
- Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մայիսի 24
Երևան