Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 80-Ն
10.05.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.06.2016
Նպատակ ունենալով ճշգրտել վարկային ռիսկի կշիռները՝ համապատասխանեցնելով Կանոնակարգ 2-ում կատարված փոփոխություններին, ինչպես նաև կատարել մի շարք այլ ճշգրտումներ,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետի 5-րդ պարբերությունում`
ա. «7-րդ,» բառերից հետո լրացնել «8.1-րդ,» բառերը,
բ. «17-րդ,» բառերից հետո լրացնել «18.1-րդ» բառերը,
գ. «8-րդ,» բառերից հետո լրացնել «8.2-րդ» բառերը,
դ. «18-րդ,» բառերից հետո լրացնել «18.2-րդ,» բառերը,
2) Կանոնակարգ 3-ի 16-րդ կետում բոլոր «Կազմակերպության (փոխառուի) անվանումը» բառերը փոխարինել «Փոխառուի անվանումը (անունը, ազգանունը)» բառերով,
3) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 3 հաշվետվության 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ էջերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի,
4) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 14 հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մայիսի 13
Երևան