Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 79-Ն
10.04.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.06.2016
Նպատակ ունենալով խթանել դրամային հիփոթեքային վարկերի տրամադրումը և երկարաժամկետ միջոցների ներգրավումը, զսպել արտարժութային հիփոթեքային վարկերի տրամադրումը ու նվազեցնել դոլարիզացիայի մակարդակը, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետը, 36-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 2-ի 49-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, սույն կետով սահմանված պահանջները և դրանց ապահովվածությունները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ պայմաններին.
ա. ցանկացած արժույթով արտահայտված պահանջի ապահովվածությունը պետք է արտահայտված լինի Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, բանկային ոսկով և (կամ) ռուբլով, իսկ երկրորդ խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով արտահայտված պահանջի ապահովվածությունը, բացի սույն ենթակետով սահմանված արժույթներից, կարող է նաև արտահայտված լինել տվյալ պահանջին համապատասխան արժույթով, և
բ. պահանջների՝ մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումն ընկած ժամկետները, տվյալ բանկին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքի իրականացման ժամկետները, ինչպես նաև երաշխիքների կամ երաշխավորությունների տրամադրաման ժամկետները, և
գ. փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:»,
2) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ում՝
ա. աղյուսակ 1-ի 6.22-րդ կետի առաջին և երկրորդ սյունակների «50» թվերը փոխարինել «35» թվերով,
բ. աղյուսակ 1-ում լրացնել 6.22.1-րդ և 6.22.2-րդ կետերը՝ հետևյալ բովանդակությամբ.
|
6.22.1 Ֆիզիկական անձանց տրամադրված հիփոթեքային վարկեր, որոնք չեն համապատասխանում սույն հավելվածի 6.22-րդ կետով սահմանված պահանջներին, սակայն որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ. ա. հիփոթեքային վարկ(եր) ստացած փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ սույն հավելվածի 6.22-րդ կետին բավարարող հիփոթեքային վարկերի) չի գերազանցում 35մլն ՀՀ դրամը և բ. հիփոթեքային վարկ(եր) ստացած փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ սույն հավելվածի 6.22-րդ կետին բավարարող հիփոթեքային վարկերի) չի գերազանցում «ա» ենթակետով սահմանված մեծությունների հանրագումարի 0.3%-ը:
|
75
|
150 |
|
6.22.2 Ֆիզիկական անձանց տրամադրված հիփոթեքային վարկեր, որոնք չեն համապատասխանում 6.22-րդ և 6.22.1-րդ կետերով սահմանված պահանջներին: |
100 |
200 |
գ. լրացնել 7.1.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «7.1.1 Սույն հավելվածի 6.22.1-րդ և 6.24-րդ կետերի իմաստով՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց շրջանակը, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերություններում նշված ընտանիքի անդամների շրջանակը կարող է սահմանափակվել ֆիզիկական անձի հետ համատեղ տնտեսություն վարող հետևյալ անձանցով. ծնողներ, ամուսին և երեխաներ:»,
3) Կանոնակարգ 2-ի հավելված 6-ում՝
ա. 1-ին կետում «կամ վերանորոգման» բառերը փոխարինել «,վերանորոգման կամ կառուցման» բառերով,
բ. 3-րդ կետում «իրավունք» բառից հետո լրացնել «, և առկա է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող իրավունքի պետական գրանցման վկայականը» բառերը,
գ. լրացնել 10-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.Սույն հավելվածի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերի իմաստով՝ գույքի կառուցման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի, ինչպես նաև կառուցվող բազմաբնակարան շենքից գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի տրամադրման պահ է համարվում «35/75 տոկոս» ռիսկի կշիռների կիրառման սկզբնական պահը:»,
դ. «50» թվերը փոխարինել «35» թվերով,
4) Կանոնակարգ 2-ի հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերում ««Էյ-Սի-Թի-Այ-Էյ-Էմ»-ից (ACTIAM)» բառերից հետո լրացնել «,«Դուալ Ռիթըռն Ֆանդ Էս.Այ.Սի.Էյ.Վի»-ից (Dual Return Fund S.I.C.A.V.),«Ֆայնետիք Էս.Սի.Էյ. ՍԻՔԱՎ-ՍԻՖ, Սաբ-Ֆանդ-Ֆայնետիք – Մայքրոֆայնենս»-ից (Finethic S.C.A., SICAV-SIF, Sub-Fund – Finethic-Microfinance), «Սիմբիոտիքս Սիքավ (Լյուքս.)»-ից (Symbiotics Sicav (Lux.)), «ԻԷմԷֆ Մայքրոֆայնենս Ֆանդ ԷյՋիէմվիքէյ»-ից (EMF Microfinance Fund AGmvK), «Քեփիթալ Ջեսշըն (Capital Gestion)»-ից, «Դը Սմոլ Էնթեռփռայզ Իմփաքթ Ինվեստինգ Ֆանդ ԷՍ.ԷՅ, ՍԻՔԱՎ-ՍԻՖ»-ից (The Small Enterprise Impact Investing Fund (SEIIF) S.A., SICAV-SIF), «Միկրո-, Սմոլ Էնդ Մեդիում Էնթեռփռայզիս Բոնդս ԷսԷյ»-ից (Micro-, Small & Medium Enterprises Bonds SA)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության 6.22.2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին, ընդ որում մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տվյալ դրամային և արտարժութային հիփոթեքային վարկերի նկատմամբ կիրառվում են համապատասխանաբար 100% և 150% ռիսկի կշիռները:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մայիսի 13
Երևան