«ԿՐԵԴԻՏ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 77 Ա
10.04.2016
«ԿՐԵԴԻՏ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մայիսի 4-ի թիվ 18 արձանագրություն) և «ԿՐԵԴԻՏ ՍԻԹԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի ապրիլի 14-ի, 2016 թվականի ապրիլի 29-ի և 2016 թվականի մայիսի 2-ի միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Տրամադրել «ԿՐԵԴԻՏ ՍԻԹԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ.Սևակի փողոց 77/3 տարածք (փոքրածավալ) և ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գոգոլի փողոց 86 շենք, 2 ավտոտնակ (մեծածավալ) հասցեներում գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մայիսի 12
Երևան