«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «ԹԵԼ-ՍԵԼ Գորիս» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխության հաշվառման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 75 Ա

10.04.2016

«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «ԹԵԼ-ՍԵԼ Գորիս» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխության հաշվառման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» Կանոնակարգ 17/01-ի 9-րդ և 12-րդ գլուխները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մայիսի 4-ի թիվ 18 արձանագրություն) և «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի ապրիլի 13-ի միջնորդագիրը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Հաշվառել «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Թել-Սել Գորիս» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը (նոր հասցե՝ ՀՀ, ք.Գորիս, Անկախության փողոց 19):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ               Արթուր Ջավադյան

2016 թ. մայիսի 12
Երևան