«ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 69 Ա
10.04.2016
«ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-րդ մասի դ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 190-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի միացման կարգի» 9-րդ կետը, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության՝ 2016 թվականի մայիսի 10-ին հաստատված կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի՝ 2016 թվականի մայիսի 10-ի ««ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության և «ՊրոԿրեդիտ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության փոխանցման ակտը գրանցելու, «ՊրոԿրեդիտ բանկ» փակ բաժնետիրական ընկերության և վերջինիս մասնաճյուղերի գործունեության դադարեցումը գրանցելու վերաբերյալ» թիվ 1/312Ա որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մայիսի 4-ի թիվ 18 արձանագրություն), «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության և «ՊրոԿրեդիտ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության 2016 թվականի ապրիլի 15-ի և 2016 թվականի ապրիլի 27-ի միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ուժը կորցրած ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մայիսի 10
Երևան