«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության և «ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագիրը հաստատելու և գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 68 Ա

26.04.2016

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության և «ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագիրը հաստատելու և գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ի» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 190-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի միացման կարգի» 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի ապրիլի 20-ի թիվ 16 արձանագրություն), «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության և «ՊրոԿրեդիտ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության 2016 թվականի ապրիլի 15-ի միջնորդագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել և գրանցել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության (Պահպանվող Բանկ) և «ՊրոԿրեդիտ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                            Արթուր Ջավադյան

2016 թ. ապրիլի 28
Երևան