«ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Հյուսիսային» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը հաշվառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 67 Ա
26.04.2016
«ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Հյուսիսային» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը հաշվառելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» Կանոնակարգ 17/01-ի 9-րդ և 12-րդ գլուխները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի ապրիլի 20-ի թիվ 16 արձանագրություն) և «ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 2016 թվականի ապրիլի 13-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաշվառել «ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Հյուսիսային» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը (նախկին հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 5, փոխարինվել է նորով՝ ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1 շենք, 2 տարածք):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. ապրիլի 28
Երևան