Անհատ ձեռնարկատեր Լուսինե Չալաբյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 443 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 66 Ա

26.04.2016

Անհատ ձեռնարկատեր Լուսինե Չալաբյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 443 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 15 արձանագրություն) և Ա/Ձ Լուսինե Չալաբյան արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի 2016 թվականի մարտի 17-ի և 2016 թվականի ապրիլի 5-ի գրությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել Ա/Ձ Լուսինե Չալաբյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 443 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Գրիգոր Լուսավորիչի փողոց 4/2):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Արթուր Ջավադյան

2016 թ. ապրիլի 28
Երևան