«ՍԵՅՎՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 145 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 65 Ա

26.04.2016

«ՍԵՅՎՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 145 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի ապրիլի 20-ի թիվ 16 արձանագրություն) և «ՍԵՅՎՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի ապրիլի 4-ին և 2016 թվականի ապրիլի 19-ին ներկայացված գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ միջնորդագրերը՝ կապված «ՍԵՅՎՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ մեծածավալ գրավադրված գույքի պահպանության տարածքի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կարապետ Ուլնեցու փողոց 3-րդ փակուղի 4/2) վարձակալության պայմանագրի լուծման հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ՍԵՅՎՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 145 լիցենզիան (տրված՝ 28.04.2009թ.):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ               Արթուր Ջավադյան

2016 թ. ապրիլի 28
Երևան