«ԴԻԿՐԻՍՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 181 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 64 Ա
26.04.2016
«ԴԻԿՐԻՍՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 181 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի ապրիլի 20-ի թիվ 16 արձանագրություն) և «ԴԻԿՐԻՍՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի ապրիլի 6-ին և 2016 թվականի ապրիլի 19-ին ներկայացված գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ միջնորդագրերը՝ կապված «ԴԻԿՐԻՍՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավաբանական հասցեի փոփոխության և Ընկերությանը պատկանող՝ մեծածավալ գրավադրված գույքի պահպանության տարածքի (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Էրեբունի համայնք, Արցախի փողոց 57 գործարան) վարձակալության պայմանագրի լուծման հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ԴԻԿՐԻՍՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 181 լիցենզիան (տրված՝ 12.10.2009թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. ապրիլի 28
Երևան