«ԱՍ ՄԱՍՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 63 Ա
26.04.2016
«ԱՍ ՄԱՍՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 15 արձանագրություն) և «ԱՍ ՄԱՍՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի մարտի 23-ի, 2016 թվականի ապրիլի 4-ի և 2016 թվականի ապրիլի 6-ի դիմումները՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված նոր տարածքի շահագործման համաձայնություն ստանալու հետ (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Արգավանդ, Երկաթգծի 4-րդ փողոց 29)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ԱՍ ՄԱՍՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 305 լիցենզիան (տրված՝ 23.11.2015թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. ապրիլի 28
Երևան