«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 57 Ա

20.04.2016

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ 2016 թվականի ապրիլի 8-ին ներկայացրած թիվ Բ/ԿԲ-013 միջնորդագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի ապրիլի 20-ի թիվ 16 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել`
1) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2016 թվականի փետրվարի 18-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 66-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 24-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու և 2010 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 10-Լ, 2010 թվականի օգոստոսի 23-ի թիվ 2-Լ և թիվ 3-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 23-Լ և թիվ 25-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 1-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ վկայագրի և դրա հավելվածների ձևը» RL 1-000 կանոնների գործողության դադարեցումը,
2) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2016 թվականի փետրվարի 18-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 66-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 24-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու և 2010 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 10-Լ, 2010 թվականի օգոստոսի 23-ի թիվ 2-Լ և թիվ 3-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 23-Լ և թիվ 25-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 1-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» RL 1-001 նոր խմբագրությամբ կանոնները,
3) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2016 թվականի փետրվարի 18-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 66-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 24-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու և 2010 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 10-Լ, 2010 թվականի օգոստոսի 23-ի թիվ 2-Լ և թիվ 3-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 23-Լ և թիվ 25-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 1-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգ» RL 1-002 կանոնների գործողության դադարեցումը,
4) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2016 թվականի փետրվարի 18-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 66-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 24-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու և 2010 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 10-Լ, 2010 թվականի օգոստոսի 23-ի թիվ 2-Լ և թիվ 3-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 23-Լ և թիվ 25-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 1-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումարի չափը» RL 1-008 կանոնների գործողության դադարեցումը,
5) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2016 թվականի փետրվարի 18-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 66-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 24-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու և 2010 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 10-Լ, 2010 թվականի օգոստոսի 23-ի թիվ 2-Լ և թիվ 3-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 23-Լ և թիվ 25-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 1-Լ որոշմամբ հաստատված «2016 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը» RL 1-009 կանոնների գործողության դադարեցումը,
6) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2016 թվականի փետրվարի 18-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 66-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 24-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու և 2010 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 10-Լ, 2010 թվականի օգոստոսի 23-ի թիվ 2-Լ և թիվ 3-Լ և 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 23-Լ և թիվ 25-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 1-Լ որոշմամբ հաստատված «2016 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL 1-040 կանոնների գործողության դադարեցումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Արթուր Ջավադյան

2016 թ. ապրիլի 22
Երևան