«ՎՈԼՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 54 Ա

12.04.2016

«ՎՈԼՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 14 արձանագրություն) և հաշվի առնելով «ՎՈԼՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի մարտի 12-ին և 2016 թվականի մարտի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Տրամադրել «ՎՈԼՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս` ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու փողոց 26 շենք, 11 բն. հասցեում գտնվող տարածքում գրավատան կազմակերպման լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և անդորրագրի բնօրինակը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                  Ներսես Երիցյան

2016 թ. ապրիլի 14
Երևան